երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Վահան Քերոբյանն ընդունել են հայ-սիրիական գործարար խորհրդի անդամների պատվիրակությանը

Վահան Քերոբյանն ընդունել են հայ-սիրիական գործարար խորհրդի անդամների պատվիրակությանը

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ու նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը  հոկտեմբերի 12-ին ընդունել են հայ-սիրիական գործարար խորհրդի անդամների պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության  դեսպան Նորա Արիսյանը։

Նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են տնտեսության ոլորտում հայ-սիրիական համագործակցության զարգացմանը, գործարար կապերի ամրապնդմանը, ներդրումային ծրագրերի իրականացմանը, փոխադարձ առևտրի ակտիվացմանը և տնտեսության ոլորտում փոխգործակցության ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցեր։

  • Կիսվել: