ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ուժեղացված հսկողություն խաղալիքի և կոսմետիկայի շուկայում

Ուժեղացված հսկողություն խաղալիքի և կոսմետիկայի շուկայում

«Սնդիկի մասին» օրենքը գլխացավանք է դարձել կոսմետիկա եւ խաղալիք ներկրողների համար: Պարզվում է, որ ներկրվող կոսմետիկան և խաղալիքը պատկան կառույցների կողմից մանրամասն զննվում է. ուզում են հասկանալ՝ ներկրված կոսմետիկան և խաղալիքը սնդիկ պարունակում է, թե ոչ: Ներկրողները ստիպված են լինում օրերով սպասել, թե, ի վերջո, իրենց ապրանքը երբ ամբողջապես կմաքսազերծվի:

Նշենք, որ ՀՀ կառավարության կողմից նախորդ տարվա դեկտեմբերի 1-ի որոշմամբ՝ սահմանվել է սնդիկի հավելիչով արտադրանքի ցանկը. դրանց արտահանումը Հայաստանից եւ ներմուծումը ՀՀ արգելվում է վեց ամիս ժամկետով։ Որոշումն ուժի մեջ է մտել այս տարվա հունվարի 1-ից: Բացի այս, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից կոսմետիկայի եւ խաղալիքի շուկան խոշորացույցի տակ է առնվելու, այսինքն՝ սերտիֆիկատ չունեցող օծանելիքակոսմետիկական արտադրանքները, խաղալիքները տեսչական մարմնի կողմից կոչնչացվեն:

Տեսուչները ստուգելու են եւ տնտեսվարողից պահանջեն իրացվող արտադրանքի համապատասխանության գնահատման սերտիֆիկատը:

Տնտեսվարողն այն մինչեւ վաճառքի հանելը պետք է նախ ուղարկի հավատարմագրված լաբորատորիա. եթե փորձաքննությամբ պարզվի, որ ապրանքն անվտանգ է, ապա կարող է հանգիստ վաճառել:

  • Կիսվել: