Ucom-ը 6 875 000 ՀՀ դրամ և 93 750 դոլար է վճարել որպես պարտատոմսերի արժեկտրոններ
Ucom ընկերությունը օգոստոսի 17-ին վճարել է 6 875 000 ՀՀ դրամ և 93 750 ԱՄՆ դոլար կորպորատիվ պարտատոմսերի հերթական արժեկտրոնները։ Այդ պարտատոմսերը Ucom-ի առաջին թողարկումն են՝ 2019 թվականին գրանցված ծրագրային ազդագրի շրջանակներում։ Ucom ընկերությունը 2019թ․ մայիսին տեղաբաշխել է 11% տարեկան արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և 7,5% տարեկան արժեկտրոնային եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսեր։ Նշյալ պարտատոմսերը թույլատրվել են առևտրի AMX Հայաստանի ֆոնդային բորսայում։
Անվանական արժեկտրոնային պարտատոմսերի մարման ժամկետը 36 ամիս է, արժեկտրոնների վճարման հաճախականությունը եռամսյակային է։
Պարտատոմսերի հրապարակային առաջարկի ազդագիրը գրանցվել է ՀՀ կենտրոնական բանկի կողմից և հասանելի է https://www.ucom.am/hy/personal/best-deals/bond հղումով։