երեքշաբթի, հունվար 21
21 / 1 / 2025
Թոշակի անցած զինծառայողները եւս կարող են պետության աջակցությամբ բնակարաններ ստանալ. Ծրագրի ժամկետ երկարացվեց

Թոշակի անցած զինծառայողները եւս կարող են պետության աջակցությամբ բնակարաններ ստանալ. Ծրագրի ժամկետ երկարացվեց

Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 12-ի նիստում ՊՆ համակարգի բնակարա-նի կարիքավոր նախկին զինծառայողների ընտանիքներին բնակարանի ձեռք բերման նպատակով աջակցության տրամադրելու մասին որոշում կայացրեց:

Այն վերաբերում է զինծառայության ընթացքում բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող հաշվառված, սակայն զինծառայության ընթացքում սեփականության իրավունքով անհատույց բնակարան չստացած և առողջության կամ տարիքի կամ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի անցնելու կապակցությամբ զինծառայությունից սահմանված կարգով արձակված նախկին զինծա-ռայողներին:

Նշենք, որ այս ծրագիրը գործում է 2019-ից եւ այդ նպատակով ՊՆ-ի անվամբ բացված արտաբյուջետային ավանդային հաշվին փոխ անցվել է 5.7 մլրդ դրամ` մինչև 2024թ. դեկ-տեմբերի 1-ը գործողության ժամկետով:

2024թ. սեպտեմբերի 10-ի դրությամբ դրական եզրակացություն է տրամադրվել թվով 657 շահառուի` ընդամենը 5.69 մլրդ դրամ գումարի չափով, որից բնակարանի գնման վկայագրերի միջոցով անհատույց պետական ֆինանսական աջակցություն է տրամադրվել թվով 564 ընտանիքի` ընդամենը 4.78 մլրդ դրամի չափով:Մնացորդը կազմում է 921.7 մլն դրամ:

Ներկայումս թվով 93 շահառուի տրամադրված բնակարանի գնման վկայագրերը ունեն 1 տարի մարման ժամկետ, իսկ որոշմամբ ավանդային հաշվի գործողության ժամկետը սահմանված է մինչև ս.թ. դեկտեմբերի 1-ը:

2024թ.սեպտեմբերի 10-ի դրությամբ բնակհաշվառման հերթացուցակներում ընդգրկված են թվով 702 շահառու, որից 344-ը քաղաք Երևանում:

Այս որոշմամբ ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվում է 2 տարով, մինչեւ 2026 թվականի դեկտեմբեր:

  • Կիսվել: