երեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2025
Տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներ ձեռք բերելու դեպքում տնտեսվարողներին վարկը կտրամադրվի 2-3 տոկոսով

Տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներ ձեռք բերելու դեպքում տնտեսվարողներին վարկը կտրամադրվի 2-3 տոկոսով

Տոհմային տավարաբուծության զարգացման ծրագրում մտցրել ենք վարկային բաղադրիչ. Ծրագրի շրջանակներում վարկի առավելագույն տոկոսադրույքը տարեկան մինչև 14 % տոկոս է, սուբսիդավորման արդյունքում ՀՀ-ում աճեցված տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներ ձեռք բերելու դեպքում տնտեսվարողներին վարկը կտրամադրվի 2 տոկոսով, իսկ ներկրված տոհմայիններ ձեռք բերելու դեպքում՝ 3 տոկոս: Այս մասին, կառավարության այսօրվա՝ հունվարի  27-ի նիստում նշեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Նրա խոսքով, Վարկի մարման ժամկետը 5 տարի է, մայր գումարի արտոնյալ ժամկետը՝ մեկ տարի, մեկ գլուխ կենդանու առավելագույն արժեքը՝ մեկ մլն դրամ է:

«Տոհմային ոչխարաբուծության եւ այծաբուծության զարգացման ծրագրով վարկի տոկոսադրույքը մինչեւ 14 տոկոս է, սուբսիդավորման արդյունքում՝ 2 տոկոս, մարման ժամկետը մինչեւ 4 տարի է, արտոնյալ ժամկետը՝ մինչեւ 12 ամիս: Մեկ գլուխ ոչխարի առավելագույն արժեքը 450 հազար դրամ»,-ասաց նա:

  • Կիսվել: