ուրբաթ, նոյեմբեր 13
13 / 11 / 2026
ՏԿԵ նախարարության 2027 թվականի ծախսային ծրագրերի ծավալը կկազմի 362.1 մլրդ դրամ

ՏԿԵ նախարարության 2027 թվականի ծախսային ծրագրերի ծավալը կկազմի 362.1 մլրդ դրամ

Հայաստանի պետական բյուջեի նախագծով 2027 թվականին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության 19 ծրագրերի 116 միջոցառումների իրականացման համար նախատեսվել է 450.6 մլրդ դրամ, որից 254.4 մլրդ դրամը կամ 56.5 տոկոսը կապիտալ բնույթի ծախսերն են։

Այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտնել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։

 Նրա խոսքով՝ նախարարության ծախսային ծրագրերի ընդհանուր ծավալը կազմում է 362.1 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա համեմատ ավել է 37.7 մլրդ դրամով կամ 11.6 տոկոսով։

«Տարածքային կառավարման ոլորտին նախատեսվել է հատկացնել 168.2 մլրդ դրամ, տրանսպորտի ոլորտին՝ 146.3 մլրդ դրամ, էներգետիկայի ոլորտին՝ 107.3 մլրդ դրամ, իսկ ջրային ոլորտին՝ 28.8 մլրդ դրամ»,-հավելեց նախարարը։

 

  • Կիսվել: