ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Ամերիկայի առեւտրի պալատի ներկայացուցիչներին

Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Ամերիկայի առեւտրի պալատի ներկայացուցիչներին

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Ամերիկայի առեւտրի պալատի (ՀԱԱՊ) եւ պալատի անդամ-կազմակերպությունների ներկայացուցիչներին:

Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը ներկայացրել է Հայաստանում նախորդ եւ ընթացիկ տարվա մակրոտնտեսական եւ հարկաբյուջետային հիմնական ցուցանիշները, տնտեսական զարգացման միտումները:

Նիստի ընթացքում ներկաները քննարկել են ՀԱԱՊ անդամների բարձրացրած հարցերի լայն շրջանակ, մասնավորապես՝ առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրմանը, փոխարժեքի տատանումներին եւ դրանցով պայմանավորված խնդիրներին, Հայաստանում օտարերկրյա ներդրումներին, Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության՝ Հայաստանի տնտեսության վրա հնարավոր ազդեցությանն առնչվող հարցեր:

Փոխվարչապետ Խաչատրյանը հայտնել է ՀՀ կառավարության հանձնառությունը Ամերիկայի առեւտրի պալատի համագործակցությամբ նպաստելու Հայաստանում բիզնես միջավայրի զարգացմանը, օտարերկրյա ներդրողների հետ կապերի ամրապնդմանը եւ պետություն-մասնավոր հատված արդյունավետ համագործակցության ամրապնդմանը:

  • Կիսվել: