երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Տիգրան Խաչատրյանն Անդրեա Վիկտորինի հետ քննարկել է ԵՄ աջակցությամբ իրականացվող ծրագրերը

Տիգրան Խաչատրյանն Անդրեա Վիկտորինի հետ քննարկել է ԵՄ աջակցությամբ իրականացվող ծրագրերը

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի և ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսի հետ: Այդ մասին հայտնում են ՀՀ Կառավարությունից



Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետ Խաչատրյանը ներկայացրել է Հայաստանի Կառավարության՝ ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի շրջանակում իրականացվող ծրագրերը: Փոխվարչապետն իր խոսքում բարձր է գնահատել ԵՄ-ի հետ հաստատված սերտ համագործակցությունը և կարևորել բոլոր ուղղություններով Միության հետ հարաբերությունների զարգացումը։

Զրուցակիցներն անդրադարձել են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ համագործակցությանը, «Երևանի ավտոբուսներ» և Հայաստանի մարզերում տարվող դպրոցաշինական և դպրոցների վերազինման լայնամասշտաբ ծրագրերին:

Անդրեա Վիկտորինը շնորհավորել է փոխվարչապետին նշանակման առթիվ և անդրադարձել ԵՄ աջակցությամբ նախատեսվող ծրագրերին, որոնք ուղղվելու են Հայաստանում տնտեսության խթանմանը, փոքր և միջին բիզնեսի, էներգետիկայի, ենթակառուցվածքների ոլորտների զարգացմանը և այլն:

  • Կիսվել: