ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Տեղի է ունեցել հայ-խորվաթական գործարար համաժողով

Տեղի է ունեցել հայ-խորվաթական գործարար համաժողով

Հայ-խորվաթական գործարար համաժողով։ Այս մասին հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

 

Возможно, это изображение 5 человек, люди стоят и на открытом воздухе
«Այսօր մասնակցել եմ հայ-խորվաթական գործարար համաժողովին, որը կազմակերպվել էր Խորվաթիայի Հանրապետության Արտաքին և եվրոպական գործերի նախարար Գորդան Գրլիչ Ռադմանի պաշտոնական այցի շրջանակներում։

 

Возможно, это изображение 5 человек, люди сидят, люди стоят, костюм и в помещении
Հայաստանի Հանրապետության Կառավարությունը մեծ ջանքեր է ներդնում Հայաստանում բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ և ուրախությամբ կարող եմ նշել, որ այս ուղղությամբ մենք ունենք էական առաջընթաց, ինչի մասին են վկայում միջազգային տնտեսական ցուցիչները։

Возможно, это изображение 1 человек и стоит
Ելույթիս ընթացքում անդրադարձել եմ նաև Հայաստանում ներդրումների խթանմանն ուղղված ծրագրերին․ որոնց թվում հատկապես կարևորել եմ տնտեսության արդիականացման ծրագիրը»,- գրել է նա։

  • Կիսվել: