«Ճանապարհային դեպարտամենտի» և ԱԶԲ-ի ներկայացուցիչները հետևել են Հյուսիս-հարավի Թալին-Լանջիկ հատվածի շինարարությանը
«Ճանապարհային դեպարտամենտի» և Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ներկայացուցիչները հետևել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-3-ի Թալին-Լանջիկ հատվածում ընթացող շինարարությանը։

Տվյալ հատվածը վերակառուցվում է ԱԶԲ-ի և ՀՀ Կառավարության ֆինանսավորմամբ։

Այս տեղամասում, ինչպես նաև Լանջիկ-Գյումրի հատվածում, ճանապարհի երկու ուղղություններով կատարվում է ասֆալտապատում։
Իրականացվում է նաև տրանսպորտային հանգույցների շինարարություն։