երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Հայաստանում ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում արձանագրվել է 13% տնտեսական աճ

Հայաստանում ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում արձանագրվել է 13% տնտեսական աճ

Հայաստանում ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում արձանագրվել է 13% տնտեսական աճ։ Այս մասին հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը` հիմք ընդունելով ՀՀ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:

📈Տնտեսության ճյուղերն աճել են հետևյալ կերպ՝

🔹Արդյունաբերություն, ներառյալ էներգետիկա + 6.72%,
🔹Գյուղատնտեսություն, որսորդություն և անտառային տնտեսություն, ձկնորսություն, ձկնաբուծություն +10%
🔹Շինարարություն +6.7%
🔹Առևտուր և ծառայություններ +14.4%
🔹Հանքարդյունաբերության ոլորտում արձանագրվել է 8.6% աճ, մշակող արդյունաբերության գծով՝ 6%:

Մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կազմել է ավելի քան 1000 ԱՄՆ դոլար՝ առաջին եռամսյակի նկատմամբ ավելանալով մոտ 23%ով:

ՀՀ Վիճակագրական կոմիտեն հրապարակել է երկրորդ եռամսյակի համախառն ներքին արդյունքի նախնական տվյալները:

  • Կիսվել: