Սպասվում է անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կշարունակի նվազել
Հայաստանի տարածքում հոկտեմբերի 9-ի ցերեկը, 10-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Հոկտեմբերի 10-ի ցերեկը, 11-14-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:
«Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 9-ի ցերեկը կնվազի 8-10 աստիճանով, 10-12-ի գիշերը աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Երևան քաղաքում հոկտեմբերի 9-ի ցերեկը, 10-ի գիշերն սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում մինչև 15-18 մ/վ արագություն: Հոկտեմբերի 10-ի ցերեկը, 11-14-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: