Սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունները կարող են ընդգրկվել պետական աջակցությամբ իրականացվող ծրագրերում, եթե հավաստագրված են
Պետական կամ ՏԻՄ ենթակայության ներքո չգտնվող սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունները կարող են ընդգրկվել պետական աջակցությամբ իրականացվող ծրագրերում, եթե հավաստագրված են։
Հավաստագրման համար կազմակերպությունը պետք է էլեկտրոնային եղանակով հայտ ներկայացնի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության [email protected] էլեկտրոնային հասցեին։
Ի դեպ, միևնույն հայտով կարելի է դիմել մեկից ավելի սոցիալական ծառայություններ տրամադրելու գործունեության հավաստագրման համար․ դիմումը կհաստատվի կամ կմերժվի 10 աշխատանքային օրվա ընթացքում:
Առաջիկայում կներկայացվեն նախատեսված դրամաշնորհային մրցույթներն ու դրանց դիմելու ժամկետները։
Հավաստագրման համար դիմելու ընթացակարգին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։


