ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Սմբատյանը հանդիպել է Վրաստանի գործարար ասոցիացիայի գործադիր տնօրենին

Սմբատյանը հանդիպել է Վրաստանի գործարար ասոցիացիայի գործադիր տնօրենին

Մարտի 30-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի գործարար ասոցիացիայի գործադիր տնօրեն Լևան Վեփխվաձեի և վերջինիս առաջին տեղակալ Ակակի Սաղիրաշվիլիի հետ։ Տեղեկությունը տարածել է Վրաստանում ՀՀ դեսպանատան ֆեյսբուքյան էջը:

Նշվում է, որ հանդիպմանն անդրադարձ է կատարվել վերջին շրջանում Հայաստան-Վրաստան հարաբերություններում տնտեսական համագործակցության զարգացման կարևորությանը։

«Այս համատեքստում ընդգծվեց երկու երկրների միջև գործարար կապերի ամրապնդման ուղղությամբ աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ:

 

  • Կիսվել: