շաբաթ, սեպտեմբեր 19
19 / 9 / 2026
Շուկայի վերահսկողության տեսչական մարմնում քննարկվել են թվայնացման և արհեստական բանականության կիրառման հարցեր

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնում քննարկվել են թվայնացման և արհեստական բանականության կիրառման հարցեր

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչ Լանս Թոմփսոնի հետ քննարկել է շուկայի վերահսկողության ոլորտում թվայնացման, արհեստական բանականության կիրառման և համագործակցության հետագա հնարավորությունները։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը։

Լանս Թոմփսոնը ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի Կարգավորումների համագործակցության բաժնի ղեկավարն է և WP.6 աշխատանքային խմբի քարտուղարը։

Հանդիպման ընթացքում քննարկվել է «Gender Mainstreaming in Quality Infrastructure» արտաբյուջետային ծրագրի շրջանակում նախատեսվող համագործակցությունը։

Լանս Թոմփսոնը բարձր է գնահատել Տեսչական մարմնի ներգրավվածությունը ՄԱԿ ԵՏՀ WP.6-ի RAMS՝ Ռիսկերի կառավարման և շուկայի վերահսկողության խմբի աշխատանքներում։

Հանդիպմանը հաջորդել է կարողությունների զարգացման դասընթաց։

 

  • Կիսվել: