չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Սևանա լճում արդյունագործական ձկնորսության վերաբերյալ ցանկացած որոշում պետք է բխի ՀՀ-ի և նրա քաղաքացու շահերից. ՇՄ նախարար

Սևանա լճում արդյունագործական ձկնորսության վերաբերյալ ցանկացած որոշում պետք է բխի ՀՀ-ի և նրա քաղաքացու շահերից. ՇՄ նախարար

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը սեպտեմբերի 1-ին սիգի արդյունագործական ձկնորսության որսաշրջանի ավարտին ընդառաջ աշխատանքային այցով եղել է «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ում:

«Աշխատանքային քննարկմանը մասնակցում էին ազգային պարկի տնօրենի պաշտոնկատար Ա. Աբելյանը, նախարարի խորհրդականներ, Ծովագյուղ համայնքի ղեկավար Վ. Գևորգյանը, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ն. Գրիգորյանը  և ազգային պարկի ստորաբաժանումների ղեկավարներ:

 

Գեղարքունիքի մարզային իշխանության և գործընթացի բոլոր  շահագրգիռ ինստիտուտների ներկայացուցիչների հետ միասին ընդգրկուն ձևաչափով քննարկեցինք որսաշրջանի ավարտը հավուր պատշաճի կազմակերպելու համար անհրաժեշտ քայլերն ու գործիքակազմերը։

«Սևան» ազգային պարկի տնօրենի պաշտոնակատար Ա. Աբելյանը ներկայացրեց սիգի արդյունագործական որսի երկրորդ փուլի այս պահի դրությամբ առկա  ամփոփ տվյալները:

Սևանա լճում արդյունագործական ձկնորսության վերաբերյալ մեր կայացրած ցանկացած որոշում պետք է բխի  Հայաստանի Հանրապետության և նրա քաղաքացու շահերից:

Պետք է հարգել արդյունագործական որսի թույլատրելի չափաքանակների և ժամկետների  վերաբերյալ  Կառավարության որոշումը, որը հիմնված է Գիտությունների ազգային ակադեմիայի կողմից Սևանա լճում սիգի ընդհանուր զանգվածի հաշվառման տվյալների վրա և, միևնույն ժամանակ, հոգալ ափամերձ համայնքների բնակչության սոցիալական ապահովության խնդիրը:

Լսելի կլինեն ձկնորսությամբ զբաղվող մեր քաղաքացիների ձայնը և մտահոգությունները: 

Եթե մենք ցանկանում ենք տեսանելի ու երկարատև արդյունք գրանցել , պետք է վերլուծել ներկա իրավիճակը և թերացումներից հետագայի համար դասեր քաղել:

Կարող եմ ասել, որ առկա է խնդիրը լուծելու բավարար քաղաքական կամք, վճռականություն և մարդկային ռեսուրս»,- տեղեկացրել է Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքի իր էջում:

  • Կիսվել: