հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Սևանա լճի մակարդակը մայիս 10-17-ի ընթացքում բարձրացել է 8 սմ-ով

Սևանա լճի մակարդակը մայիս 10-17-ի ընթացքում բարձրացել է 8 սմ-ով

Սևանա լճի մակարդակը 2026 թվականի մայիսի 7-ից 17-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 8 սանտիմետրով։ 

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ տեղեկագրից, 2026 թվականի մայիսի 17-ի դրությամբ Սևանա լիճը ծովի մակերևույթից գտնվել է 1900 մետր 49 սանտիմետր բարձրության վրա, որը 17 սանտիմետրով ցածր է նախորդ տարվա մայիսի 15-ին գրանցված նիշից, իսկ 8 սանտիմետրով ավել 2026 թվականի մայիսի 7-ին գրանցված նիշից։

2026 թվականի հունվարից մինչև մայիսի 17-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սևան թունելային ջրատարով, ներառյալ ստորերկրյա հոսքը, Սևանա լիճ է տեղափոխվել 67 միլիոն 581 հազար խմ ջուր։

Սևան թափվող գետերում դիտվել է փոփոխական ռեժիմ։

Սևանա լճից Հրազդանի հունով ոռոգման նպատակներով առայժմ ջրառ չի իրականացվում։

 

  • Կիսվել: