ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Սևանա լճի մակարդակը կարող է մինչև 21-26 սմ–ով բարձրանալ. ջրամբարներում պատկերն այլ է

Սևանա լճի մակարդակը կարող է մինչև 21-26 սմ–ով բարձրանալ. ջրամբարներում պատկերն այլ է

ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևանա լճի մակարդակը կարող է բարձրանալ 21-26 սմ-ով, իսկ խոշոր ջրամբարների մասով պատկերն այլ է։ Այս կանխատեսումը ասուլիսի ժամանակ հայտնեց Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը։
 
«Կանխատեսվում է Սևանա լճի մակարդակի բարձրացում։ Հուլիսի 1-ին ապրիլի 1-ի համեմատությամբ` 21-26 սմ։ Տարեվերջին կանխատեսվում է Սևանա լճի մակարդակը կլինի 1900,13-1900,18 մ–ի սահմաններում։ Հունվարի 1-ի համեմատ այն ցածր կլինի 10-15 սմ–ով»,– ասաց Ազիզյանը։
 
Նրա խոսքով` Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի կողմից դիտարկվող 5 խոշոր ջրամբարի ջրալցվածության համար կանխատեսվում է Ախուրյանի և Արփի լիճ ջրամբարներում 65-70 տոկոս ջրալցվածություն։ Ազատի և Մարմարիկի ջրամբարներում կարող է 75-80 տոկոս, իսկ Ապարանի ջրամբարում` 45-50 տոկոս ջրալցվածություն լինել։
Համեմատելով այս տվյալներն անցած տարվա հետ` Ազիզյանը նշեց, որ ըստ կանխատեսումների ջրամբարների ջրալցվածությունը լինելու է 10 տոկոսով պակաս, քան անցյալ տարի։

  • Կիսվել: