երկուշաբթի, մայիս 26
26 / 5 / 2025
Սևանա լճի ափին շինարարությունն անհապաղ դադարեցվել է

Սևանա լճի ափին շինարարությունն անհապաղ դադարեցվել է

Շրջակա միջավայրի նախարարության մամուլի խոսնակ Դավիթ Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Ֆեյսբուք սոցիալական ցանցի մի օգտատեր իր էջում տեղեկատվություն էր տարածել, թե Շողակաթ համայնքի Դրախտիկ գյուղի 1֊ին փողոց 83/3 հասցեում՝ Սևանա լճի ափին գտնվող նորակառույցում շինարարություն է իրականացվում։

՛՛Տեղեկացնում ենք, որ 2020 թվականի օգոստոսի 26֊ին՝ Շրջակա միջավայրի նախարարության «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ֊ի պահպանության բաժնի և Սևանի մասնաճյուղի աշխատակիցներն արձանագրել են, որ սույն շինարարությունն իրականացվել է ազգային պարկի ենթակա տարածքում՝ առանց բնապահպանական փորձաքննության։

Թեև տարածքի վարձակալն ունեցել է համայնքի կողմից տրամադրված շինարարության թույլտվություն, սակայն հաշվի առնելով պարտադիր բնապահպանական փորձաքննության անցկացման անհրաժեշտությունը՝ «Սևան» ազգային պարկը» համապատասխան ծանուցմամբ տեղեկացրել է շինության սեփականատիրոջն առկա անհամապատասխանության մասին։

ՇՄԱԳ փորձաքննության ՀՀ օրենքի 14֊րդ հոդվածի համաձայն՝ ԲՀՊՏ֊ներում իրականացվող ցանկացած գործունեություն ենթակա է ՇՄԱԳ փորձաքննության։ Ելնելով վերոգրյալից, Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի ցուցումով, օրենքով սահմանված կարգով շինարարությունն անհապաղ դադարեցվել է։

Այս պահին վերոհիշյալ հասցեում որևէ աշխատանք չի իրականացվում։
Համապատասխան արձանագրությունը կցված է հրապարակմանը՛՛,,-նշել է Գրիգորյանը:։

 

  • Կիսվել: