երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Սևան համայնքը ստացել է կոմունալ տեխնիկայի հերթական խմբաքանակը

Սևան համայնքը ստացել է կոմունալ տեխնիկայի հերթական խմբաքանակը

Գեղարքունիքի մարզի Սևան համայնքը Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով, Սոցիալական ներդրումների և զարգացման ծրագրի շրջանակում, ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի ու համայնքների համաֆինանսավորմամբ ստացել է 3 միավոր կոմունալ տեխնիկա։

Ինչպես տեղեկացրին Սևանի  համայնքապետարանի աշխատակազմից,  «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի Բաղադրիչ 2-ի» շրջանակներում համայնքապետարանը դեռևս 2022 թվականին դիմել էր Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին` համայնքի կարիքների համար ձեռք բերելու կոմունալ յոթ տրանսպորտային միջոց:

Դեռևս երկու ամիս առաջ Սևան համայնքը  ստացել էր  JCB մակնիշի բուլդոզեր, իսկ նոյեմբերի իննին՝ ևս 3 միավոր կոմունալ տեխնիկա, որն առաջիկա օրերին կտեղափոխվի Սևան։ Համայնքապետարանը ծրագրին մասնակցում է ձեռք բերվող տեխնիկայի ընդհանուր արժեքի 5 տոկոս ներդրման չափով։  Ձեռք բերված տեխնիկական միջոցների շահագործման արդյունքում Սևան համայնքում  կբարելավվի համայնքի կոմունալ սպասարկման վիճակը և մատուցվող ծառայությունների որակը:

  • Կիսվել: