կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Սեպտեմբերի 1-ից 6-ը արգելվել է Բրազիլիայից և Վրաստանից թռչնամսի խմբաքանակի ներմուծումը (տեսանյութ)

Սեպտեմբերի 1-ից 6-ը արգելվել է Բրազիլիայից և Վրաստանից թռչնամսի խմբաքանակի ներմուծումը (տեսանյութ)

Սեպտեմբերի 1-ից 6-ը ՍԱՏՄ սահմանային վերահսկողության արդյունքում, լաբորատոր անհամապատասխանության հիմքով, արգելվել է ՀՀ ներմուծել հետևյալ վտանգավոր սննդամթերքը․

  • Բրազիլիայից թռչնամիս՝ 69900 կգ, որից 44400 կգ-ը՝ լիստերիա (Listeria monocytogenes) ցուցանիշով, իսկ 25500 կգ-ը՝ ախտածին մանրէներ, այդ թվում սալմոնելաներ ցուցանիշով։
  • Վրաստանից թռչնամիս՝ 505,2 կգ՝ ախտածին մանրէներ, այդ թվում սալմոնելաներ ցուցանիշով։

 

Փաստաթղթային անհամապատասխանության հիմքով արգելվել է ՀՀ ներմուծել․

    • Վրաստանից (ծագման երկիրը՝ Ֆրանսիա) կաղնու տաշեղներ՝ գինեգործության մեջ օգտագործելու համար՝ 15 կգ։

  • Կիսվել: