երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Սանոսյանը Լեհաստանի դեսպանի հետ քննարկել է ճանապարհաշինության, ջրամբարաշինության վերաբերյալ հարցեր

Սանոսյանը Լեհաստանի դեսպանի հետ քննարկել է ճանապարհաշինության, ջրամբարաշինության վերաբերյալ հարցեր

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սկվեչինսկիին։

Նախարարությունից հայտնում են, որ նախարարը ողջունել և շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ։

Սանոսյանը նկատել է, որ ՏԿԵ նախարարությունը շատ մեծ է, տարբեր ոլորտներ է ներառում և համագործակցության լայն հնարավորություններ կան։ Դեսպան Պյոտր Սկվեչինսկին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և կարևորել երկկողմ հարաբերությունների խորացման անհրաժեշտությունը։ Դեսպանն ընդգծել է, որ հիացած է Հայաստանում կառուցվող ճանապարհներով, ինչպես նաև այլ ենթակառուցվածքների զարգացման միտումներով։

Հանդիպման ժամանակ քննարկվել են ճանապարհաշինության, ջրամբարաշինության ոլորտներին վերաբերող հարցեր։ Կարևորվել է միջտարածաշրջանային՝ մարզերի ու քաղաքների միջև, համագործակցության հաստատումը։

Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ  հարցեր։

  • Կիսվել: