Ռոսսելխոզնադզորը հայտնել է ծաղիկների ներկրման սահմանափակման վերաբերյալ Հայաստանի գերատեսչությանը նամակ ուղարկելու մասին
Ռոսսելխոզնադզորը ծաղիկների մատակարարումների սահմանափակման մասին նամակ է ուղարկել Հայաստանի Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարին: Այս մասին լրագրողներին հայտնել են գերատեսչությունից, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
«Նշված նամակը պաշտոնապես ուղարկվել է Հայաստանի Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանին։ Տեղեկացնում ենք նաև, որ Ռոսսելխոզնադզորը փոխգործակցում է Հանրապետության իրավասու մարմնի հետ»,- հայտնել են Ռոսսելխոզնադզորից։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ էկնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել էր. «Իրավիճակը կառավարելի է, մեծ հաշվով Հայաստանից ՌԴ ծաղկի արտահանման խնդիրներ չենք ունենա»:


