հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Ռոսպոտրեբնադզորը կասեցրել է «Վեդի Ալկո»-ի ու ևս մի քանի ընկերության արտադրանքի վաճառքը Ռուսաստանում

Ռոսպոտրեբնադզորը կասեցրել է «Վեդի Ալկո»-ի ու ևս մի քանի ընկերության արտադրանքի վաճառքը Ռուսաստանում

«Ռոսպոտրեբնադզորը բացահայտել է Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ցածրորակ ալկոհոլային խմիչքներ, որոնց վաճառքը Ռուսաստանի Դաշնությունում կասեցվել է»։ Այսօր վաղ առավոտյան նման հայտարարություն է տարածել է Ռոսպոտրեբնադզորի պաշտոնական կայքը։

«Միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են պարտադիր պահանջներին չհամապատասխանող ապրանքներ, որոնք արտադրվել են «ՎԵԴԻ-ԱԼԿՈ» ՓԲԸ-ի, «ԱԲՈՎՅԱՆԻ ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ՍՊԸ-ի և «Շահնազարյան գինու և կոնյակի տուն» ՍՊԸ-ի (ՀՀ) կողմից. «Սովորական սորտային կարմիր կիսաքաղցր գինի «ԳԵՏԱՓ ՎԵՐՆԱՇԵՆ» (11% սպիրտ, 0.75 լ, շշալցման ամսաթիվը՝ 03.02.2025) և «Սովորական սորտային սպիտակ չոր գինի «ՎԵԴԻ ԱԼԿՈ» ԽԱՐՋԻ, T3 «ԱՐՆԻԻ ԼԵԳԵՆԴՆԵՐ» (12% սպիրտ, 0.75 լ, շշալցման ամսաթիվը՝ 17.12.2024), որոնք արտադրվել են «ՎԵԴԻ-ԱԼԿՈ» ՓԲԸ-ի կողմից»,-ասված է ռուսական կողմի պաշտոնական հայտարարության մեջ։

Ցածրորակ ապրանքների ցանկում է նաև «Սովորական հինգ տարեկան կոնյակ «Armenian cogniac 5 star» (40% սպիրտ, 0.5 լ, շշալցման ամսաթիվ՝ 20.01.2025), որը արտադրվել է «ԱԲՈՎՅԱՆԻ ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ՍՊԸ-ի կողմից (ՀՀ, Աբովյան): Բացի այդ, անհամապատասխանություն է հայտնաբերվել «Շահնազարյան գինու և կոնյակի տուն» ՍՊԸ-ի (ՀՀ, Եղվարդ) կողմից արտադրված «ԿՎ» յոթամյա «ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ XO» (40% սպիրտ, 0.5 լ, շշալցման ամսաթիվ՝ 16.05.2025) հայկական կոնյակում։

«Պարտադիր պահանջներին չհամապատասխանող ապրանքների վաճառքը կանխելու համար մանրածախ առևտրականներին և ներմուծողներին տեղեկացվել է վաճառքի կասեցման և ոչ ստանդարտ ալկոհոլային խմիչքների շրջանառությունից դուրսբերման մասին։

Իրավիճակը գտնվում է Ռոսպոտրեբնադզորի խիստ վերահսկողության ներքո»,-նշում է աղբյուրը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: