կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Ռեսուրսները թույլ են տալիս պատժամիջոցների դեպքում ապահովել ԵԱՏՄ կայունությունը. Միշուստին

Ռեսուրսները թույլ են տալիս պատժամիջոցների դեպքում ապահովել ԵԱՏՄ կայունությունը. Միշուստին

Աշխարհի անկայունությունը և պատժամիջոցներով ճնշումներն կյանքի անբաժան մաս են դարձել, սակայն ԵԱՏՄ ռեսուրսային բազան թույլ է տալիս կայունություն պահպանել։ Այս մասին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ Եվրասիական միջկառավարական խորհրդի պատվիրակությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ասաց ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։
 
Ինչպես նշեց Միշուստինը, «հնգյակի» երկրներն օպերատիվ են արձագանքում տեղի ունեցող փոփոխություններին, և ըստ այդմ, որոշումներ են կայացվում քաղաքացիներին աջակցելու և տնտեսությունների կայունությունն ապահովելու համար։
 
«Արդեն իսկ ակնհայտ է համատեղ քայլերի դրական ազդեցությունը, ինչը հաստատվում է առանցքային մակրոտնտեսական ցուցանիշներով։ Ընդ որում, Միության ռեսուրսային բազան թույլ է տալիս հույս դնել դրա անխափան գործունեության վրա, նույնիսկ մեր առաջ դրված անկայունության և համապատասխան ռիսկերի ու մարտահրավերների պայմաններում»,- ասաց ՌԴ վարչապետը։
 
Նա հիշեցրեց ՌԴ նախագահի խոսքերն այն մասին, որ աշխարհը տրանսֆորմացիաների փուլ է մտել, որոնք հիմնարար բնույթ են կրում, և հարկավոր է գործել նոր՝ միջազգային առևտրային համակարգի անկայունությանն ու Ռուսաստանի և Բելառուսի վրա հավաքական Արևմուտքի աննախադեպ պատժամիջոցային ճնշման պայմաններում։
«Մենք այս ամենն արդեն ընդունում ենք ինչպես կյանքի այս փուլի անբաժանելի մաս»,- հավելեց Միշուստինը։
 

  • Կիսվել: