հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Արդյունաբերողների և գործարարների միության նախաձեռնությամբ սահմանամերձ Ոսկեվանում հիմնադրվում է ուժային սպորտաձևերի դպրոց

Արդյունաբերողների և գործարարների միության նախաձեռնությամբ սահմանամերձ Ոսկեվանում հիմնադրվում է ուժային սպորտաձևերի դպրոց

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության Տավուշի մասնաճյուղի նախաձեռնությամբ և Համբուրգի հայ համայնքի աջակցությամբ Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեվան գյուղում հիմնադրվում է ուժային սպորտաձևերի դպրոց:

Որպես դպրոցի տարածք անհատույց կծառայի Ոսկեվանի միջնակարգ դպրոցի առաջին մասնաշենքը, որը աշակերտների սակավության պատճառով չի օգտագործվում: Ըստ ՀԱԳՄ Տավուշի մասնաճյուղի նախագահ Սերգեյ Բարսեղյանի՝ սկզբնական փուլում նախատեսվում է վերանորոգել մասնաշենքի ամենամեծ դահլիճը, այն ապահովել գույքով, որից հետո կսկսվեն մարզումները։ Աստիճանաբար կվերանարոգվեն և անհրաժեշտ գույքով կhագեցվեն նաև մասնաշենքի մյուս սենյակները: Աշխատանքներին  ֆինանսական աջակցություն է բերել Համբուրգի հայ համայնքը:

Սերգեյ Բարսեղյանի հաղորդմամբ՝ Ոսկեվանում բնակվում են ֆիզիկապես ուժեղ կազմվածքով շատ երիտասարդներ, որոնք սպորտում կարող են ունենալ  հաջողություններ: Հաշվի առնելով, որ Ոսկեվանը գտնվում է Բաղանիս, Կոթի, Բարեկամավան, Ջուջևան և Ոսկեպար գյուղերի կենտրոնում, մարզիկներ կներգրավվեն նաև այդ գյուղերից:

  • Կիսվել: