շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
ՌԴ վարչապետը Երևանում գործընկերների հետ կքննարկի նավթի ու գազի ընդհանուր շուկաների հարցը

ՌԴ վարչապետը Երևանում գործընկերների հետ կքննարկի նավթի ու գազի ընդհանուր շուկաների հարցը

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը Երևանում ԵԱՏՄ գործընկերների հետ կքննարկի նավթի և գազի ընդհանուր շուկաների ձևավորումը, փոխադարձ առևտրի թվայնացումը։ Տեղեկությունըհայտնել է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը։
 
Երեկ ԵԱՏՄ կառավարությունների ղեկավարները նեղ կազմով հանդիպում են անցկացրել։
Նշվում է, որ Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի ու Ղրղզստանի վարչապետները կքննարկեն ինտեգրման արդիական հարցերը, մասնավորապես` գազի ընդհանուր շուկայի, ինչպես նաև նավթի ու նավթամթերքների շուկաների ձևավորման վերաբերյալ համաձայնագրերի նախապատրաստման ընթացքը:
 
Հաղորդագրության համաձայն` հատուկ ուշադրություն է դարձվելու թվային օրակարգին, այդ թվում՝ ապրանքների էլեկտրոնային առևտրի վարչարարության միասնական վերլուծական համակարգի մշակմանը։
ԵԱՏՄ կառավարությունների ղեկավարների հանդիպմանը նախատեսվում է ընդունել միության 2023 թվականի բյուջեի նախագիծը, ինչպես նաև քննարկել ԵվրԱզԷՍ-ի անդամ պետությունների բյուջեների միջև ներմուծման մաքսատուրքերի գումարների հաշվեգրման և բաշխման հարցերը։

  • Կիսվել: