ՌԴ-ն ու ՀՀ-ն կիրականացեն փորձարարական նախագիծ՝ ԵԱՏՄ ապրանքների նկատմամբ նավիգացիոն կնիքների կիրառմամբ
Մինչև հոկտեմբերի 31-ը որոշվել է փորձարարական նախագիծ իրականացնել՝ Եվրասիական տնտեսական միության ապրանքների (բացառությամբ որոշ տեսակների) նկատմամբ նավիգացիոն կնիքների կիրառմամբ։ Դա վերաբերում է Հայաստանի տարածքից Ռուսաստանի Դաշնություն ավտոմոբիլային տրանսպորտով և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումներին, որոնք անցնում են Միության անդամ չհանդիսացող պետությունների տարածքով։ Այս մասին հայտնել են Ռուսաստանի կառավարության մամուլի ծառայությունից։
Նշվում է, որ որոշումը չի տարածվում ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրանքի, հագուստի, կոշկեղենի, էլեկտրոնիկայի և մորթուց պատրաստված արտադրանքի վրա։
Որոշումն ուժի մեջ է մտել օգոստոսի 22-ին։


