ՌԴ-ից դեպի Երևան, Թբիլիսի և Ստամբուլ տոմսերը սպառվել են` նույնիսկ մոտակա օրերի համար այդ ուղղություններով տոմս գտնելը շատ դժվար է
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից այսօր առավոտյան Ռուսաստանի տարածքում մասնակի զորահավաք հայտարարելուց հետո ՌԴ-ից դեպի Երևան, Թբիլիսի և Ստամբուլ տոմսերը միանգամից սպառվել են:
Նույնիսկ մոտակա օրերի համար այդ ուղղություններով տոմս գտնելը շատ դժվար է: Եվ սա այն դեպքում, որ Պուտինի հայտարարությունից րոպեներ անց Մոսկավա-Երևան ուղղությամբ չվերթի ավիատոմսերի գները հաշված րոպեների ընթացքում բարձրացան 700 հազարից մինչև 1 մլն դրամ: