չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
Քննարկվել են ՀՀ-ի և Արժույթի միջազգային հիմնադրամի միջև Տնտեսական և ֆինանսական քաղաքականության հուշագրի 5-րդ վերանայման ուղղությունները

Քննարկվել են ՀՀ-ի և Արժույթի միջազգային հիմնադրամի միջև Տնտեսական և ֆինանսական քաղաքականության հուշագրի 5-րդ վերանայման ուղղությունները

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Ալեքսանդր Ֆերենց Թիմանի գլխավորած պատվիրակությանը:
 
Հանդիպման շրջանակներում կողմերն անդրադարձել են Հայաստանի Հանրապետության և Արժույթի միջազգային հիմնադրամի միջև Տնտեսական և ֆինանսական քաղաքականության հուշագրի 5-րդ վերանայման ուղղություններին և նոր՝ 6-րդ վերանայման նախագծին, ինչպես նաև ԱՄՀ աջակցությամբ իրականացվող պահուստային ծրագրի կատարման ընթացքին:
 
Նախարար Հովհաննիսյանը ներկայացրել է ՀՀ հանրային ֆինանսների կառավարման ոլորտում իրականացված բարեփոխումները՝ ուղղված բյուջետային գործընթացների հստակեցմանը, ներդրումների արդյունավետության բարձրացմանը, հարկային քաղաքականության հիմնական ուղղություններին և ֆինանսական ռիսկերի նվազեցմանը։
 
Հանդիպման ավարտին կողմերը կարևորել են շարունակական և արդյունավետ երկխոսության պահպանումը՝ որպես կայուն և կառուցողական համագործակցության ամրապնդման նախադրյալ:

  • Կիսվել: