երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Քերոբյանը Եգիպտոսի դեսպանի հետ քննարկել է երկկողմ տնտեսական համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր

Քերոբյանը Եգիպտոսի դեսպանի հետ քննարկել է երկկողմ տնտեսական համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր

Նախարար Վահան Քերոբյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերենադ Գամիլի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել է նաև Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։

Կողմերը կարևորել են երկու երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունները, որոնք նպաստում են փոխգործակցության շարունակական զարգացմանն ու ամրապնդմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-եգիպտական տնտեսական համագործակցության խորացմանը, գործարար կապերի ամրապնդմանը, փոխադարձ առևտրի ակտիվացմանը վերաբերող մի շարք հարցեր։

Անդրադարձ է կատարվել համագործակցության առավել հեռանկարային ուղղություններին, մասնավորապես, շինարարության, առողջապահության, մշակող արդյունաբերության, արևային էներգիայի ոլորտներում։


Մտքեր են փոխանակվել ավիահաղորդակցության, զբոսաշրջության և այլ ոլորտների վերաբերյալ:

  • Կիսվել: