չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Քերոբյանը քննարկել է չինական ընկերության հետ պետական և մասնավոր ձևաչափերով փոխգործակցության հնարավորությունները

Քերոբյանը քննարկել է չինական ընկերության հետ պետական և մասնավոր ձևաչափերով փոխգործակցության հնարավորությունները

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մայիսի 26-ին ընդունել է China Civil Engineering Construction Corporation (CCECC) ընկերության փոխնախագահ Գուան Ցզյասինի գլխավորած պատվիրակությանը:

Հյուրերը հայտնել են, որ ընկերությունը հիմնվել է 1979 թվականին, ներկայում այն Չինաստանի խոշոր պետական հիմնարկներից է, որն ունի մասնաճյուղեր ու ներկայացուցչություններ աշխարհի առավել քան 100 երկրում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ընկերության հետ պետական և մասնավոր ձևաչափերով փոխգործակցության հնարավորությունները։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել շինարարության, կառուցապատման, արդյունաբերական պարկերի կառուցման, չոր նավահանգստի հիմնման և այլ հարցերի վերաբերյալ։

 

  • Կիսվել: