ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Փոխնախարարը մասնակցել է «Կենդանիների համարակալման և հաշվառման համակարգը Ավստրիայում և Հայաստանում» աշխատաժողովին

Փոխնախարարը մասնակցել է «Կենդանիների համարակալման և հաշվառման համակարգը Ավստրիայում և Հայաստանում» աշխատաժողովին

Նախարարի տեղակալ Արման Խոջոյանը մասնակցել է «Կենդանիների համարակալման և հաշվառման համակարգը Ավստրիայում և Հայաստանում» խորագրով աշխատաժողովին։ Միջոցառման հատուկ հյուրը և բանախոսն էր Ավստրիայի ԿՀՀ փորձագետ, միջազգային փորձագետ, AgrarMarkt Austria կազմակերպության ներկայացուցիչ Ռուդոլֆ Մոզերը։

Միջոցառմանը ներկա էին Ավստրիական զարգացաման գործակալության երևանյան գրասենյակի ղեկավար Կլաուս Կապերը, «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանը, ԱԳԶԿ (CARD Foundation) հիմնադրամի տնօրեն Գագիկ Սարդարյանը։

«ՀՀ-ում կենդանիների համարակալում և հաշվառում» ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ՝ «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։ Ծրագրին ֆինանսական ու տեխնիկական աջակցություն է տրամադրում Ավստրիական զարգացման գործակալությունը՝ CARD հիմնադրամի միջոցով:

  • Կիսվել: