ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Փետրվարի 1–ին «Մալաթիա» տոնավաճառի գործունեությունը կդադարեցվի

Փետրվարի 1–ին «Մալաթիա» տոնավաճառի գործունեությունը կդադարեցվի

Ավելի վաղ հայտնել էինք, որ առևտրի կենտրոններից մեկի՝ «Մալաթիա» տոնավաճառի գործունեությունն առաջիկայում կկասեցվի, քանի որ տնտեսվարողը տեսչականի արձանագրած խախտումները չի վերացրել։

Տնտեսվարողին հունվարի 20-ին ծանուցվել էր, որ կատարված աշխատանքը բավարար չէ, և անհրաժեշտ է դադարեցնել գործունեությունը: Տեսչական մարմնի կողմից տեղում ուսումնասիրվել էր իրավիճակը, որը գնահատվել է ոչ բավարար։

  • Կիսվել: