Պետական պարտքի համաշխարհային առաջատարները. ո՞ր երկրինն է ՀՆԱ-ի նկատմամբ ամենաբարձր հարաբերակցությունը
Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալներով՝ անցյալ տարի համաշխարհային համախմբված պետական պարտքը գերազանցել է 100 տրիլիոն ԱՄՆ դոլարը։ Ամենամեծ պետական պարտքն ունի Միացյալ Նահանգները՝ 38 տրիլիոն դոլար, երկրորդ հորիզոնականում է Չինաստանը՝ ավելի քան 14 տրիլիոն դոլարով, իսկ երրորդ հորիզոնականում Ճապոնիան է՝ ավելի քան 10 տրիլիոն դոլար պարտքով։
Չինաստանի արտաքին պարտքը կազմում է Համախառն ներքին արդյունքի մոտ 80%-ը, այդ ցուցանիշը գերազանցում է Միացյալ Նահանգներում ՀՆԱ-ի 125%-ը, իսկ Ճապոնիայի դեպքում՝ ՀՆԱ-ի 255%-ը։
Պետական պարտքի բարձր մակարդակ ունեցող երկրների թվում են Միացյալ Նահանգները, Կանադան, Ճապոնիան, Արևմտյան Եվրոպայի երկրների մեծ մասը, Բրազիլիան, Եգիպտոսը, Սուդանը և մի շարք ասիական երկրներ, հաղորդում է Naked Science-ը։ Պարտքի ցածր մակարդակ ունեցող տարածաշրջաններն ու երկրները (ՀՆԱ-ի 0-ից մինչև 50%) ներառում են Աֆրիկայի մեծ մասը, Կենտրոնական Ասիան, Ռուսաստանը, Ավստրալիան, Լատինական Ամերիկայի որոշ մասեր և Հարավարևելյան Ասիայի որոշ երկրներ։


