Փաշինյանն աշխատանքից ազատել է ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արսեն Ավետիկի Մանուկյանն ազատվել է ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից։
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Արսեն Ավետիկի Մանուկյանին 2026 թվականի սեպտեմբերի 30-ից ազատել ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից»,–ասված է որոշման մեջ։



