երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Պարարտանյութի, դիզվառելիքի ու սերմնացուի գների շեշտակի թանկացման պայմաններում գյուղացիները գարնանացանի շեմին հայտնվել են լուրջ խնդիրների առաջ․ նախարար

Պարարտանյութի, դիզվառելիքի ու սերմնացուի գների շեշտակի թանկացման պայմաններում գյուղացիները գարնանացանի շեմին հայտնվել են լուրջ խնդիրների առաջ․ նախարար

Պարարտանյութի, դիզվառելիքի ու սերմնացուի գների շեշտակի թանկացման պայմաններում գյուղացիները գարնանացանի շեմին հայտնվել են լուրջ խնդիրների առաջ։ Այս հարցին կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Այո, ես կիսում եմ մտահոգությունները, շեշտակի թանկացել է թե պարարտանյութը, թե սերմնացուն, թե դիզվառելիքը։ Եվ այս պահին մենք ինտենսիվ բանակցում ենք մի շարք երկրների արտադրողների հետ, որպեսզի հասկանանք, թե ինչ ձևով ենք օժանդակելու գյուղացիական տնտեսություններին այս բոլոր խնդիրները լուծելու համար։ Մեր 3-15 մլն դրամանոց վարկերի սուբսիդավորման իմաստը հենց դա է՝ օգնել գյուղացիներին հնարավորինս էժան իրականացնել իրենց գյուղատնտեսական աշխատանքները։ Սակայն հասկանում ենք, որ այս պահին միգուցե դա բավարար գործիք չէ։ Եվ լուծումներ ենք ման գալիս, որոնք շատ չեն ուշանա։ Հիմա մենք բանակցում ենք թե մեր ռուս, թե իրանցի, թե Քաթարից գործընկերների հետ, որպեսզի կարողանանք պարարտանյութը հնարավորինս էժան ձեռք բերել և ունենալ խելամիտ գին գյուղացիների համար»,- ասաց Քերոբյանը։

  • Կիսվել: