ուրբաթ, հունիս 26
26 / 6 / 2026
«Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի նմուշում արտադրվել է վտանգավոր սննդամթերք

«Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի նմուշում արտադրվել է վտանգավոր սննդամթերք

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից անհատ ձեռնարկատեր Ռոմիկ Հակոբյանին պատկանող պանրի արտադրամասում (Լոռու մարզ, գյուղ Կաթնառատ) իրականացված ստուգման շրջանակներում լաբորատոր փորձաքննության է հանձնվել «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի նմուշը: Ըստ հետազոտության արդյունքների՝ արտադրվել է վտանգավոր սննդամթերք։

Մասնավորապես՝ փորձաքննության ներկայացված «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի նմուշը «աղիքային ցուպիկի խմբի մանրէներ» (ԱՑԽՄ) ցուցանիշով չի համապատասխանել Մաքսային միության տեխնիկական կանոնակարգով սահմանված նորմերին:

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը, կասեցվել է:
Անհատ ձեռնարկատիրոջը հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ նշված արտադրատեսակը սահմանված նորմերին համապատասխա? ?եցնելու համար: Սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու վերջնաժամկետ:

  • Կիսվել: