շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Օրինակ, ԱԺ նախագահի համար «BMW» գնելն ազդու՞մ է տնտեսական աճի վրա. Արթուր Խաչատրյանը` ֆինանսների նախարարին

Օրինակ, ԱԺ նախագահի համար «BMW» գնելն ազդու՞մ է տնտեսական աճի վրա. Արթուր Խաչատրյանը` ֆինանսների նախարարին

Կան կապիտալ ծախսեր, որոնք նպաստում են տնտեսությանը, կան կապիտալ ծախսեր, որոնք չեն նպաստում. Օրինակ ԱԺ նախագահի համար BMW գնելը չի ազդում տնտեսական աճի վրա, BMW-ի բիզնեսի վրա ազդում է, բայց շատ անուղղակի եկեք չկապենք, որ թոշակառուները դրանից սկսում են լավ ապրել: Այս մասին այսօր ԱԺ-ում 2022-ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

Նա նկատեց, որ կապիտալ ծախսերի փաստացի կատարողականը պլանավորվածի նկատմամբ կազմել է ընդամենը 61 տոկոս, շատ ավելի ցածր է եղել միջազգային ծրագրերով իրականացվող կապիտալ ծրագրերը:

«Ինչու է ընդամենը 61 տոկոսով կատարվել»,-դիմելով  ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին, ասաց Արթուր Խաչատրյանը:

Նախարարը համաձայնեց, որ այս կամ այն կապիտալ ծախսերը տարբեր ձեւով են ազդում տնտեսական զարգացման վրա. «Կարող են տարբեր կարծիքներ լինել, թե այս կամ այն կապիտալ ծախսը ինչ ազդեցություն կարող է ունենալ տնտեսության զարգացման վրա: Դրա համար ընդհանուր մեթոդաբանություն այնպիսին է, որ առաջնորդվում ենք դասակարգումներով: Կան ընթացիկ ծախսեր, որոնք նույնչափ դրական են ազդում տնտեսության զարգացման վրա: Օրինակ, կրթությանը, առողջապահությանը տրվող ծախսերը:

Ինչ վերաբերում է կատարողականներին, ապա այո, տարվա ընթացքում որոշ ծրագրեր չեն կատարվել այն արագությամբ, որը մենք ուզեցել ենք: Դրա համար տարվա ընթացքում վերաբաշխումների միջոցով հատկացումներ ենք կատարել այնպիսի ծրագրերի, որտեղ տեսել ենք ավելի արագ կատարողական: Այդ գումարների մի մասն ուղղվել է մեր պաշտպանության կարողությունների զարգացմանը»,-ասաց ֆինանսների նախարարը:

  • Կիսվել: