հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Օրենքով կներդրվի օրինապահ հարկ վճարողների խրախուսման համակարգ

Օրենքով կներդրվի օրինապահ հարկ վճարողների խրախուսման համակարգ

ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց կառավարության ներկայացրած օրենքի նախագծին, որով առաջարկվում է ավելացված արժեքի հարկի փոխհատուցվող գումարները վերադարձնելու գործընթացը պարզեցնել, ժամկետը կրճատել:

Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին օրենքնի նախագիծը ԱԺ հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը:

«Ավելացված արժեքի հարկի փոխհատուցվող գումարների վերադարձման մասով գործող կարգավորումները մասնավորապես հետևյալն են՝ յուրաքանչյուր եռամսյակի արդյունքներով տվյալ եռամսյակին հաջորդող ամսի 21-ի դրությամբ առկա գումարներն են փոխհատուցվում, յուրաքանչյուր ամսվա արդյունքներով ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափով գործարքները: Փոխհատուցվող գումարների վերադարձը հարկային մարմնի կողմից իրականացվում է ստուգման, ուսումնասիրության հիման վրա, եթե հարկի վերադարձման ենթակա գումարը գերազանցում է 40 մլն դրամը, իսկ առանց ուսումնասիրության՝ պարզեցված կարգով, եթե ավելացված արժեքի հարկի վերադարձման ենթակա գումարը չի գերազանցում 40 մլն դրամը»,- ասաց Հովհաննիսյանն ու հավելեց, որ միաժամանակ 0-ական դրույքաչափով հարկվող գործարքների մասով ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների վերադարձի համար նախատեսված է սահմանափակում:

Նախագծի կարգավորումներով նախատեսվում է սահմանել՝ փոխհատուցվող գումարների վերադարձը կատարել յուրաքանչյուր հաշվետու ամսվա արդյունքներով: «Փոխահուցվող գումարների վերադարձի համար կիրառել մեկ միասնական մոտեցում՝ ամսական կտրվածքով վերադարձ՝ և ներքին շուկայում ձևավորված ավելացված արժեքի հարկի և զրոյական դրույքաչափով ձևավորված հարկի նկատմամբ: Առանց ուսումնասիության գումարների վերադարձման համար սահմանված սահմանաչափը՝ 40 մլն դրամը սահմանել յուրաքանչյուր ամսվա համար»,- ասաց ՊԵԿ նախագահը:

Իսկ ԱԱՀ վճարող համարվելու ժամանակաշրջանի վերաբերող ԱԱՀ-ի փոխահուցման գումարները կվերադարձվեն հարկ վճարողին՝ անկախ գումարների վերադարձի դիմումի ներկայացման պահին ԱԱՀ վճարող համարվելու հանգամանքից:  Ակնկալվում է, որ նախագծի ընդունման դեպքում դեպքում տնտեսավարողները կունենան անհրաժեշտ շրջանառու միջոցներ և ավելի ճկուն կլինեն շրջանառու միջոցների հարցում:

  • Կիսվել: