երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Ո՞նց կարող ես աշխատավարձդ «կեղտոտ» վերնագրի ներքո ներկայացնել, «կեղտոտը» հարկը մեջն է. Փաշինյան

Ո՞նց կարող ես աշխատավարձդ «կեղտոտ» վերնագրի ներքո ներկայացնել, «կեղտոտը» հարկը մեջն է. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի ժամանակ անդրադարձավ հանրության շրջանում աշխատավարձի՝ «մաքուր» և «կեղտոտ» ձևակերպումներին։

Ըստ նրա՝ առօրյա կյանքում մարդիկ այդպես են խոսում և նույնիսկ չեն ֆիքսում՝ ինչ են ասում։

«Եկե՛ք սա վերլուծենք էլի: Կեղտոտը գիտե՞ք որն է, որ հարկը մեջն է: Այսինքն, ստանում ենք մենք 500 հազար դրամ աշխատավարձ, դրանից 20 տոկոսը եկամտահարկ պետք է վճարվի: Հետո այստեղից հարկ վճարելու նկատմամբ վերաբերմունք է ձևավորվում: Հենց այս 500 հազարը 2 մասի բաժանածը ճշգրիտ ցույց է տալիս այն հայեցակարգը, որ պետական բյուջեն մեր ընտանեկան բյուջեի մասն է»,- ասաց Փաշինյանը:

Ըստ Փաշինյանի՝ քանի դեռ մենք այդ աշխատավարձին ասում ենք՝ մաքո՞ւրն է այդքան, թե՞ կեղտոտը, դա արտահայտում է մեր մտածողությունը, մեր սոցիալ-հոգեբանությունը:

«Սա էլ է պետության և ապապետության արանքում: Ո՞նց կարող ես դու քո պետությանը, քո կարիքի համար քո մասհանումը նման վերնագրի ներքո ներկայացնես և նման բառապաշարով ներկայացնես, բայց մենք սա անում ենք: Ես սա ցանկացա բարձրաձայնել, որ այս խնդիրները գույքագրենք, որպես մեր օրակագրի հարց, որոնց պետք է անդրադառնանք: Եթե մենք այս տողատակերին չանդրադառնանք, մեր կյանքում բան չի փոխվելու»,-ասաց վարչապետը:

  • Կիսվել: