երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Նորակառույց Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնը Գյումրիում սպասարկելու է 80 000 շահառուի

Նորակառույց Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնը Գյումրիում սպասարկելու է 80 000 շահառուի

Համաշխարհային բանկի Սոցիալական պաշտպանության վարչարարության 2-րդ ծրագրով Գյումրիում ավարտին են մոտենում Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնի շինարարական աշխատանքները, իսկ Սպիտակի տարածքային կենտրոնի շինարարական աշխատանքներն ակտիվ փուլում են։ Տեղեկացնում է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակը։

 

 

Կենտրոնները մեկ հարկի տակ են միավորելու սոցիալական պաշտպանության ոլորտի բոլոր 4 ծառայությունները՝ մեկ պատուհանի սկզբունքով՝ սպասարկելով շուրջ 80 000 շահառուի Գյումրիում և 28 000-ին Սպիտակում։

 

Հայաստանում արդեն իսկ գործում են նմանատիպ 19 հիմնովին վերակառուցված և վերազինված կենտրոններ, ևս 10-ի շինվերանորոգման աշխատանքներն ընթացքում են:

 

  • Կիսվել: