երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Moody’s-ն անփոփոխ է թողել Հայաստանի սուվերեն վարկանիշը՝ կայուն հեռանկարով

Moody’s-ն անփոփոխ է թողել Հայաստանի սուվերեն վարկանիշը՝ կայուն հեռանկարով

Moody's վարկանիշային գործակալությունը 2021 թ. օգոստոսի 31-ին ՀՀ հերթական սուվերեն վարկանիշի շնորհման շրջանակներում անփոփոխ է թողել ընթացիկ վարկանիշը` Ba3 և հեռանկարը` կայուն:

Հրապարակման մեջ ընդգծվել է, որ երկրի ինստիտուտները, տնտեսական, կառավարման, հարկաբյուջետային և ֆինանսական հզորությունը, այդ թվում՝ պարտքի պրոֆիլն էականորեն չեն փոխվել, սակայն երկիրը գնալով դառնում է առավել ընկալունակ պատահական ռիսկերի նկատմամբ: Սա COVID-19 համավարակի բռնկումից և Արցախյան պատերազմի ավարտից հետո Moody's վարկանիշային գործակալության կողմից առաջին վերանայումն է, ըստ որի՝ Հայաստանի վարկային պրոֆիլը հիմնված է ՀՆԱ-ի աճի հզոր ներուժի վրա, որն ուղեկցվում է ավելի բազմազան տնտեսական շարժիչ ուժերով և կայուն տնտեսական ու ֆինանսական կառավարմամբ, բարձրացնում է երկրի տնտեսական ճկունությունն ու դիմակայունությունը:

  • Կիսվել: