հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
«Միր» վճարային համակարգը չի սահմանափակում աշխատանքը Հայաստանի բանկերի հետ

«Միր» վճարային համակարգը չի սահմանափակում աշխատանքը Հայաստանի բանկերի հետ

«Միր» վճարային համակարգը իր կողմում չի սահմանափակում աշխատանքը Հայաստանի բանկերի հետ, ՏԱՍՍ-ին տեղեկացրել են Վճարային քարտերի ազգային համակարգի մամուլի ծառայությունում։

«Միր» վճարային համակարգը իր կողմում չի սահմանափակում աշխատանքն օտարերկրյա գործընկերների հետ։ Սակայն այլ պետություններում իրենց սարքերի ցանցում «Միր» քարտերի ընդունման մասին որոշումը բանկերն ընդունում են ինքնուրույն»,- ասել են Վճարային քարտերի ազգային համակարգի մամուլի ծառայությունում։

Երեքշաբթի ավելի վաղ ՌԲԿ-ն տեղեկացրել էր, որ 2024թ. մարտի 30-ից ռուսական «Միր» վճարային համակարգի քարտերը դադարելու են աշխատել Հայաստանի բանկերի բանկոմատների եւ POS-տերմինալների մեծ մասում, բացի «ՎՏԲ Հայաստան» բանկից։

ՌԲԿ տվյալներով՝ ռուսական «Միր» վճարային քարտերը կդադարեն աշխատել Հայաստանի բանկերի մեծ մասի բանկոմատներում եւ POS-տերմինալներում 2024թ. մարտի 30-ից, բացառություն կկազմի «ՎՏԲ Հայաստան» բանկի (ռուսական ՎՏԲ-ի դուրստ բանկ) ենթակառուցվածքը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: