շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Մինչև այսօր ոչ մի ներդրում չկա. Ծառուկյանը կոշտ քննադատության է ենթարկել կառավարությանը

Մինչև այսօր ոչ մի ներդրում չկա. Ծառուկյանը կոշտ քննադատության է ենթարկել կառավարությանը

 

Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը կոշտ քննադատության է ենթարկել գործող կառավարությանը:

Նրան վրդովեցրել էր այն, որ խորհրդարանական մեծամասնությունը մերժել էր ընդդիմության ներկայացրած առաջարկները՝ մի քանի օրենքներում փոփոխություններ կատարելու մասին:

«Օդի մեջ, դատարկ, դատարկ հայտարարություններ են արվում, ոչ մի հիմնավորումներ չկան: Մեր փփորձագետներին, մասնագետներին հանձնարարել ենք քննարկել, կարանք միասին էլ քննարկենք, բայց իրենք՝ «Իմ քայլի» ներկայացուցիչները, մերժում են, չեն մասնակցում որևէ քննարկման», -հայտարարեց Ծառուկյանը:

Նրա խոսքով, իրենք առաջարկում են ներդրողների համար ստեղծել մեկ պատուհան, որպեսզի նրանք մի քանի տեղ ստիպված չլինեն դիմել՝ ներդրում կատարելու համար:

«Մենք առաջարկում ենք, բայց հարցը դնում են մի կողմ: Դրա համար մինչև այսօր ոչ մի ներդրում չկա, գնալով ոչ թե ավելանում ա, միայն պակասում ա: Բոլորը ասում էին՝ հեղափոխությունն եղավ, աշխարհի հայությունը կգա, ներդրում կկատարի: Բայց այսօր ոչ մի պայման չկա դրա համար: Ներդրման համար ի՞նչ է պետք, պայմաններ և ոչ թե դատարկ խոսքեր», -հայտարարեց Ծառուկյանը՝ ընդգծելով, որ ներդրողը գալով պետք է իրեն պաշտպանված զգա, հակառակ դեպքում կգնան ներդրում կկատարեն այլ երկրում:

  • Կիսվել: