ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Միջուկային էներգետիկայի ոլորտում ակտիվ բանակցությունների մեջ ենք բոլոր գործընկերների հետ, սպասում ենք լավագույն առաջարկի. Փաշինյան

Միջուկային էներգետիկայի ոլորտում ակտիվ բանակցությունների մեջ ենք բոլոր գործընկերների հետ, սպասում ենք լավագույն առաջարկի. Փաշինյան

Միջուկային էներգետիկայի ոլորտում մենք ակտիվ բանակցությունների մեջ ենք մեր բոլոր գործընկերների հետ և սպասում ենք լավագույն առաջարկին կամ փնտրում ենք լավագույն առաջարկը: Այդ մասին զորահանդեսից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Եթե լավագույնը կլինի ռուսական առաջարկը, մենք ռուս գործընկերների հետ մոդուլյար ատոմակայան կկառուցենք, եթե ամրիկյան առաջարկը, ապա ամերիկացի գործընկերների հետ, եթե չինական՝ Չինաստանի, եթե կորեական՝ Կորեայի, եթե ֆրանսիական՝ Ֆրանսիայի:

Մեր ռազմավարությունը հետևյալն է, որևէ հարց պետք է չունենանք, որտեղ մենք այլընտրանք կամ այլընտրանքներ չունենանք, հետևաբար այս ճանապարհով մենք գնալու ենք»,- ասաց նա:

  • Կիսվել: