շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Միացյալ Նահանգները չեն նշում Հայաստանի ապագա ատոմակայանի էներգիայի գինը. Ռուսաստանի ԱԽՔ

Միացյալ Նահանգները չեն նշում Հայաստանի ապագա ատոմակայանի էներգիայի գինը. Ռուսաստանի ԱԽՔ

Միացյալ Նահանգները չեն նշում Հայաստանի ապագա ատոմակայանի էներգիայի գինը, ասել է  Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն:

Երկուշաբթի օրը ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, ամփոփելով Հայաստան կատարած այցի արդյունքները, հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները միջուկային էներգետիկայի ոլորտում համաձայնագրի շրջանակներում Հայաստանին կմատակարարեն փոքր մոդուլային ռեակտորներ:

«Այցի ընթացքում հայտարարվել է ատոմակայանի կառուցման համար 5 միլիարդ դոլարի և հետագայում սպասարկման ու վառելիքի մատակարարման համար ևս 4 միլիարդ դոլարի մասին: Ընդ որում, ոչ մի տեղ չի նշվել արտադրվող էներգիայի մեկ մեգավատտ-ժամի նույնիսկ մոտավոր գինը: Մինչդեռ սրան պետք է հատուկ ուշադրություն դարձնել: Եթե խոսքը «NuScale Power» ընկերության 77 մեգավատտ հզորությամբ մոդուլների մասին է, ապա հենց էներգիայի թանկությունն է դարձել Յուտա նահանգում դրա նախագծի ձախողման պատճառը: Դեռևս նախապատրաստական փուլում արժեքն աճել էր 1,5 անգամ, իսկ արտադրվելիք էներգիայի գինը 58-ից բարձրացել էր մինչև 89 ԱՄՆ դոլար՝ մեկ մեգավատտ-ժամի համար, ինչն էլ հանգեցրեց 2023 թվականին նախագծի փակմանը», - «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Շոյգուն:

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ այդ թվերը հնչել են միայն պլանավորման փուլում, իսկ վերջնական արժեքը զգալիորեն ավելի բարձր կլիներ:

«Նմանատիպ օրինակ, միայն թե «մեծ» ատոմակայանների շարքից, ամերիկյան «Վոգթլ» (Vogtle) կայանն է: Այնտեղ 3-րդ և 4-րդ բլոկների շինարարության ընթացքում ծախսերն աճել են ավելի քան կրկնակի՝ ի սկզբանե նախատեսված 14 միլիարդից հասնելով աստղաբաշխական 36 միլիարդ դոլարի: Ընդ որում, շինարարությունը սկսվել էր 2013 թվականին, նախատեսվում էր ավարտել 2016-ին և 2017-ին, սակայն իրականում ավարտվեց համապատասխանաբար 2023 և 2024 թվականներին», - նշել է նա:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: