հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մետրոպոլիտենի աշխատանքը վերականգնվել է

Մետրոպոլիտենի աշխատանքը վերականգնվել է

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունըը տեղեկացնում է, որ վերականգնվել է մետրոպոլիտենի աշխատանքը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 1-ին, ժամը 14։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նար-Դոս փողոցի թիվ 2 հասցեում գտնվող «Երևանի Ալրաղաց» ԲԲԸ-ի բունկերի քանդման աշխատանքների ժամանակ բեկորներն ընկել են մետրոպոլիտենի գծերի վրա, ինչի հետևանքով մետրոպոլիտենի աշխատանքը դադարեցվել է։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը։

Ժամը 15։10-ից մետրոպոլիտենի աշխատանքը վերականգնվել է։

  • Կիսվել: