երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Մեր երեխաների զգալի մասը թերսնվում են ոչ թե այն պատճառով, որ միջոցներ չունեն, այլ որ գիտելիք չունեն․ Վահան Քերոբյան

Մեր երեխաների զգալի մասը թերսնվում են ոչ թե այն պատճառով, որ միջոցներ չունեն, այլ որ գիտելիք չունեն․ Վահան Քերոբյան

Պարենային անվտանգության և  ինքնաբավության ապահովումը ամենակարևոր խնդիրներից է, որը պետք է լուծել, այս առումով Հայաստանում չենք կարող ասել, որ իդեալական վիճակ է։ Այս մասին  Հայաստանի ագրոպարենային համակարգերի խնդիրներն ու հնարավորությունները խորագրով համաժողովից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Տարվա սկզբին ունեցանք դժվար պահ, երբ տարբեր երկրների էմբարգոների պատճառով վտանգի աստիճանը կտրուկ բարձրացավ։ Հիմա մենք ավելի սիստեմավորված ձևով մշակում ենք պարենային անվտանգության ռազմավարություն, որի արդյունքում պետք է այնպես անենք, որ մեր երկրի բնակիչները կարողանան բավական չափով սնվել և ճիշտ սնվել»,- ասաց նախարարը։

Քերոբյանը ասաց, որ այսօր պարենային անվտանգության ամենակարևոր խնդիրներից մեկը նաև ճիշտ սնվելու խնդիրն է։

«Մեր երեխաների զգալի մասը թերսնվում է ոչ թե այն պատճառով, որ միջոցներ չունի, այլ որ գիտելիք չունեն, այդ ընտանիքներում սխալ գիտելիքների և սխալ սնուցման պատճառով երեխաները թերսնվում են»,- ասաց Քերոբյանը։

  • Կիսվել: