կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Մենք շարժակազմերի ավելացման տրամաբանությամբ ենք գնում. Սուրեն Գրիգորյան

Մենք շարժակազմերի ավելացման տրամաբանությամբ ենք գնում. Սուրեն Գրիգորյան

Երևանի ավագանու ՔՊ խմբակցության անդամ Զարուհի Աղաջանյանը քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանին հարց ուղղեց մայրաքաղաքում տրանսպորտային խնդիրների հետ կապված:

«Արդեն հայտարարվեց, որ 30 «Ժոնգ տոնգ» մակնիշի ավտոբուսները, որոնք նախորդ պայմանագրի շրջանակներում պետք է մատակարարվեն, արդեն ուղևորվում են դեպի ՀՀ: Նաև մենք պատրաստել ենք նոր փաթեթ, և շարժակազմերի ավելացումն է ավելի շատ մեր խնդիրը, ոչ թե նոր ուղեգծերի սահմանումը, որովհետև, ըստ էության, ոչ թե քաղաքացիները հաճախ բողոքում են, առնվազն ինչքանով ես եմ տիրապետում, որ ոչ թե չկա երթուղի, որով իրենք ուզում են շարժվել, այլ այդ երթուղու շրջանակներում տրանսպորտը ճիշտ հաճախականությամբ չի մոտենում, և այդ ուղղությամբ մենք շարժակազմերի ավելացման տրամաբանությամբ ենք գնում, ոչ թե նոր երթուղիների սահմանման»,- ասաց Սուրեն Գրիգորյանը:

  • Կիսվել: